ՔՊ վարչությունը մերժեց Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում


21:59 , 11 հոկտեմբեր, 2024

ՔՊ վարչությունը մերժեց Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում։ Տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորը շատ մանրամասներ չգիտեր, բայց նշեց՝ թեև Դավոյանը միակ թեկնածուն էր, սակայն նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը: