Գիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն. հոր ու որդու հանդիպումը կանխել են. ArmLur.am


09:12 , 11 հոկտեմբեր, 2024

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ժամը 05։00-ի սահմաններում օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, ու տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։