18:59 , 22 սեպտեմբեր, 2013
Yerevannews.am-ը գրում է.Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Մեղադրական եզրակացության համաձայն, 15-ամյա անչափահաս Լիանա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013 թվականի օգոստոսի 11-ին Մոսկվա-Գյումրի թիվ 505 չվերթի ինքնաթիռում, ուրիշի գույքը խոշոր չափի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ բացել է իր հարեւանությամբ նստած ուղեւոր Տիգրան Մելիքյանի ձեռքի պայուսակի հետնամասում գտնվող շղթան եւ այնտեղից գողացել խոշոր չափի 150 հազար ՌԴ ռուբլի (մոտ 1 837 500 դրամ), վերջինիս պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` գողություն խոշոր չափերով:Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: