Իսրայելը վերացրել է Նասրալլայի իրավահաջորդներից երկուսին․ Նեթանյահու


00:08 , 9 հոկտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է.

Լիբանանի «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլային սպանելուց հետո իսրայելցի զինվորականները վերացրել են նաև նրա իրավահաջորդներին, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք վնաս ենք հասցրել «Հեզբոլլահի» հնարավորություններին, մենք սպանել ենք հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ անձամբ Նասրալլային և նրա իրավահաջորդներին», - ասել է կառավարության ղեկավարը։