Լավրովը բացատրել է, թե ինչու էր իրեն հետաքրքրում Հայաստանում «կվադրոբերների» հարցը


22:58 , 8 հոկտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողի հետ զրույցում բացատրել է, թե ինչու էր իրեն հետաքրքրում Հայաստանում «կվադրոբերների» հարցը։

Ռուս նախարարի խոսքով՝ մինչև բանակցությունների մեկնարկը տեսանյութ է տեսել, թե ինչպես են «կվադրոբերները» զբոսնում կենդանիների նման ու այդպես որոշել է հարցնել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին, թե արդյոք Հայաստանում ևս կան նրանցից։

«Պարզվեց, որ կան»,– նշել է Լավրովը։