14:32 , 22 սեպտեմբեր, 2013
Operativ.am-ը գրում է.
1968 թվականի գարնանը Նյուքասլ քաղաքում տարօրինակ դեպքեր սկսեցին տեղի ունենալ: Մայիսի 11-ին 3-ամյա տղան ընկավ տանիքից, որտեղ խաղում էր Մերի Բելլի հետ: Բարեբախտաբաև երեխան ողջ էր մնացել, սակայն ստացել էր լուրջ վնասվածքներ: Շուտով ոստիկանություն դիմեցին 6-ամյա 3 երեխաների մայրեր, մեղադրելով Մերի Բելլին նրանում , որ նա խաղալու ժամանակ խեղդում է երեխաներին:
1968 թվականի մայիսի 25-ին տղաներն, ովքեր խաղում էին լքված տանը գտան 4-ամյա Մարտին Բրաունի դին: Մի քանի օր նաց Մերի Բելը գալիս է նրանց տուն և հարցնում երեխայի մասին, սակայն մայրը պատասխանում է, որ իր տղան մահացել է: Իսկ Մերին պատասխանել է. «Այո ես գիտեմ, ես ցանկանում էի տեսնել նրան դագաղում»:
1968 թվականի հուլիսի 3-ամյա Բրայան Հոյն անհետանում է: Շուտով նրան գտնում են խեղդամահ արված:
Շատ շուտով պարզվում է, որ Մերին է մեղավոր բոլոր երեխաների մահվան մեջ և նրան տեղափոխում են բանտ: Նա խոստովանում է, որ սպանել է հաճույքի համար:
Զարմանալի է, սակայն Մերին 1980 թվականին ազատ արձակվեց և հնարավորություն ստացավ փոխել անունն և նոր կայնք սկսել: Նրան նվիրվեցին 2 գիրք. «Պատահար Մերի Բելլի հետ», որը տպագրվեց 1972 թվականին և «Չլսված ձայներ»: Վերջին գիրքը տպագվել է 1998 թվականին:
Առաջին գրքում ներկայացված են նրա դաժան սպանությունները, իսկ երկրորդում նրա կյանքը: Շատերը մեծ զարմանք ապրեցին, որ նման հանցագործը կարող է ազատության մեջ լինել: