15:12 , 22 սեպտեմբեր, 2013
Galatv.am-ը գրում է.
Մյունխենում անցկացվող «Oktoberfest» գարեջրի ավանդական փառատոնը այս տարի նշում է իր 180 ամյակը: 16 օր տևող փառատոնում հյուրերը կխմեն միլիոնավոր լիտրեր գարեջուր, կուտեն հազարավոր ապխտած երշիկներ, հավեր եւ խոզապուխտ:
Փառատոնում կառուցվել են 14 մեծ վրաններ, որոնցինց մի քանիսում միաժամանակ կարող են գտնվել 10 հզր. հյուրեր: Տեղադրված եւս 17 վրաններում կտեղավորվեն 100-ից 400 մարդ: «Oktoberfest»-ի գլխավոր խմիչքը այս տարի կլինի ռեկորդային թանկ: Մեկ լիտր գարեջուրը կարժենա մոտ 9,40-9,85 եվրո: Կազմակերպիչները համեմատել են վերջին չորս տասնամյակների գները եւ եկել են այն եզրակացության, որ տարեցտարի այն ավելի է թանկանում:
Չնայաց դրան, փառատոնը դրանից չի տուժում եւ ամեն տարի այն հավաքվում է հյուրեր տարբեր երկրներից: Կազմակերպիչների տվյալներով անցած տարի փառատոնին մասնակցել են 6,4 մլն. մարդ 80 երկրից եւ նրանք ընդհանուր հաշվով խմել են 6,9 մլն. լիտր գարեջուր:
Հաճախ հյուրերը չարաշահում են գարեջուրը եւ դառնում զվարճալի իրավիճակների զոհը: Նույնիսկ հատուկ վիճակագրություն կա զվարճալի դեպքերի: Օրինակ նախորդ տարի Թերեզայի մարգագետնում (խոտածածկ հրապարակ Մյունխենում, որտեղ ավանդաբար անցկացվում է «Oktoberfest» փառատոնը) այցելուները մոռացել էին երեք զույգ շալվար, ձեռագործի կոմպլեկտ, ապարատ վատ լսողների համար, Playboy ամսագիր, հինգ դյուրակիր համակարգիչ, երկու գալարափող եւ մեկ շուն:
Հազվադեպ չեն նաեւ լուրջ միջադեպները եւ ոստիկանությունը այս օրերին առանձնակի ձեւով է պատրաստվում:
Փառատոնի ընթացքում բացի գարեջուր համտեսելուց, հյուրերը լսում են երաժշտություն, փոքրիկ թատերական ներկայացումներ դիտում, ծանոթություններ հաստատում, զվարճանում տարբեր կարուսելներով, մասնակցում շքերթին եւ հուշանվերներ գնում:
Ձեզ ենք ներկայացնում ֆոտոշարք փառատոնից:




















