13:27 , 22 սեպտեմբեր, 2013
Երեկ մի բանավեճ լսեցի, թե ինչքանով է անկախությունն ասոցացվում Ղարաբաղ՚ կոմիտեի անվան հետ: Հարցադրումն ինքնին անիմաստ է, որովհետեւ Հայաստանն անկախացավ համազգային պայքարի արդյունքում, որ մասնակիցն ամբողջ ժողովուրդն էր:
Մյուս կողմից՝ համազգային այդ պայքարը ղեկավարում էին ՙՂարաբաղ՚ կոմիտեն, ապա ՀՀՇ-ն:
Խոսակցություններն այն մասին, որ նրանք շարժման սկզբում անկախության գաղափար չէին հետապնդում, հետեւեաբար՝ անկախության հետ կապ չունեն, հակագիտական են:
Ցանկացած շարժում ունենում է էվոլուցիա, օրակարգի համալրում:
Փաստ է նաեւ, որ անկախության գործընթացը սկիզբ առավ այն բանից հետո, երբ Հայաստանում տապալվեց կոմունիստական ռեժիմը եւ իշխանության եկան ՀՀՇ գործիչները. Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Գերագույն խորհրդի նախագահ, Վազգեն Մանուկյանը՝ նախարարների խորհրդի նախագահ:
Եթե դրան զուգահեռ տեղի էր ունենում ԽՍՀՄ փլուզման գործընթաց, չի նշանակում, որ մենք անկախությունը նվեր ենք ստացել:
Մեր ժողովուրդը անկախությունը նվաճել է 88-ի շարժման արդյունքում:
Սա պատմական փաստ է: