13:29 , 22 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալիայում հայտնաբերել են մեխերով հողին գամված կախարդի աճյուն: Հուղարկավորվածի բերանում յոթ երկար մեխեր են հայտնաբերվել: Նրան հուղարկավորել են առանց որևէ դագաղի կամ սավանի: Եվս տասներեք մեխեր հայտնաբերվել են նրա ոսկորների կողքին: Հավանաբար կախարդի մարմինը փորձել են մեխել հողին, որպեսզի նա հարություն չառնի: Գտածոն հայտնաբերվել է, այսպես կոչված, «կախարդների գերեզմանոցում», որը գտնվում է Լուկկա քաղաքի մերձակա Պոմբինո ծովափնյա թաղամասում:
«Կախարդների գերեզման» կոչվող տարածքն իր անունը ստացել է այն բանից հետո, երբ այնտեղ վերջերս հայտնաբերել են կնոջ կմախք և խաղաթղթեր՝ այն դեպքում, երբ 800 տարի առաջ կանանց մահվան սպառնալիքով արգելվում էր խաղաթղթերով խաղալ: Ինչ վերաբերում է երկրորդ գտածոյին, ապա, ըստ փորձագետների, կինը 25-30 տարեկան է եղել: Հնագետները կարծում են, որ նրան կասկածել են կախարդանքի մեջ: 
