Շուտով բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձրը, ամենագեղեցիկը, որ Աստված մեր ազգից երես չթեքի. Գագիկ Ծառուկյան (Video)


14:08 , 6 հոկտեմբեր, 2024

Շուտով Աբովյանում՝ Շահումյանի շրջանում, բացվելու է Հիսուս Քրիստոսի արձանը: Այս մասին նախօրեին Աբովյանում, քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների  ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Այ էն սարի գլխին՝ Աբովյանի մեջքին, որ պետք է պահապան լինի հայ ազգին, մեր ժողովրդին, մեր երկրին, աբովյանցիներին, ամենաբարձրը, ամենագեղեցիկը: Մենք առաջին քրիստոնյան ազգն ենք, Հիսուս Քրիստոսի արձանը լինելու է 101 մետր: Մենք հավատացյալ ժողովուրդ ենք եւ Աստված մեզանից երես չպետք է թեքի եւ չի թեքի, ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Ծառուկյանը:

Ծառուկյանը աբովյանցիներին շնորհավորելով քաղաքի հիմնադրման 61-ամյակի կապակցությամբ՝ երջանկություն եւ առողջություն է մաղթել: