Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում երեկ «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին» և առավելության հասավ 5:0 հաշվով: Դաշտի տերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան Ալեքսանդր Ռակիչը, Խորեն Վերանյանը, Արսեն Բալաբեկյանը, իսկ Գևորգ Նռանյանը դարձավ դուբլի հեղինակ:
Մեզ հետ զրուցում «Արարատի» հարձակվող Արսեն Բալաբեկյանը նշեց, որ խաղի հաշիվը համապատասխանում է թիմերի այսօրվա մակարդակին:
«Ակնհայտ այսօր մենք ավելի ուժեղ գտնվեցինք: Խաղի հաշիվը համապատասխանեց թիմերի այսօրվա մակարդակին: Խաղը դժվար սկսեցինք, բայց 1 գոլը ամեն ինչ փոխեց»,- ասաց Բալաբեկյանը:
Անդրադառնալով իր գոլին՝ Արսենը նշեց, որ Արամ Բարեղամյանի լավ փոխանցումից հետո ինքն ուղակի արել է այն, ինչ պետք է աներ:
«Արամի փոխանցումից հետո կատարեցի այն, ինչ պետք է կատարեի: «Արարատի» կազմում պաշտոնական խաղերում սա իմ առաջին գոլն էր. հուսով եմ, որ հաճախ կլինի»,- եզրափակեց ֆուտբոլիստը: