Դատարկվում եմ....


11:38 , 22 սեպտեմբեր, 2013

Կայարանը դատարկվում է...
Իսկ ոտնաձայներս՝ խլանում մարդկանց ականջներում... 
Անձրևում է..
Հագիս միակ շիֆոնե վերնաշապիկը կպել է մարմնիս... 
Ու պոկ չի գալիս...
Կարծես մրսում է...

Քայլում եմ դատարկ կայարանով..
Խշշում է շուրջս..
Տերևները՝ մահամերձ..
ծառերը՝ անշնչացած...
Երակներիս արյունը բա՜ց վարդագույն է...
Դա էլ բժշկության դասերից ինձ <<օժիտ>> մնաց ...
Ասում են, թե սառում ես՝ արյունդ սպիտակում է.. 
Բայց ամենևին ստիպակարունությամբ տառապելու համար չէի թռչվում անձրևի տակ..
Այն էլ կայարանի անձրևի...
Մի տեսակ տխուր է չէ՞...

Ձեռքիս ճամպրուկ կա ..
................ 


Չէ, չկա ... ճամպրուկներ չեմ սիրում ...

...

Ձեռքիս պայուսակ կա .. որի մեջ դիմանկարդ է .. հիշո՞ւմ ես .. Ինքս եմ նկարել ..
Տրոյլեբուսի աշխույժությունը մի պահ կանգ առավ, երբ նկարը ձեռքդ առար... 
Երջանիկ էիր...
Բայց ես ամենևին հիմա տրոյլեբուսների չեմ սպասում ..
Ավելի անկեղծ եթե գտնվեմ, հիմա տրոյլեբուսներ չեմ էլ նստում...
Դեռ այն ժամանակ, երբ շատ հաճախ ոտքով էինք գնում տուն, նրա համար որ ինձ շաքալաքլոր գնես...
Գրողը տանի... ես ամենաերջանիկն էի, ոչ նրա համար որ շաքալաքլոր եմ ուտելու , այլ, որ դա քո գնածն էր ...
Ու արի խոստովանենք, որ մենք ոտքով էինք գնում տուն միասին երկա՜ր ժամանակ անցկացնելու համար, ու ոչ ամենևին նրա համար, որ գումար չունեինք .... իսկ տրոյլեբուս նստում էինք, որովհետև այն սարսափելի դանդաղ էր շարժվում...
Սակայն այս ճշմարտությունն ինձ համար ցավալի է ...

Ինչևէ, ես հիմա տրոյլեբուսների չեմ սպասում... որովհետև շտապում եմ ...
Եվ ինչ կարիք կա չշտապելու, եթե դու կողքիս չես..
Ինչ կարիք կա՞ ...

...
Ահա այն վերջին մեր հանդիպման օրը, երբ տրոյլեբուսը փչացավ... մարդիկ ահռելի «մռնչոցով» դիմավորեցին այդ լուրը... 
Իսկ մենք երջանիկ էինք... 
Ու հենց այդ ժամանակ աշխուժությունը մի պահ կանգ առավ , երբ նկարը ձեռքս առա ու մեկնեցի...
Քո հայացքից կարելի էր ենթադրել, որ դու երբեք չէիր ցանկանա տրոյլեբուսը կրկին աշխատեր.. իսկ ավելի վատ ՝ վերանար... 
Չգիտեմ հիմա տրոյլեբուսներ կա՞ն ..
Իսկ եթե չկան սիրահարները ինչպե՞ս են տուն գնում ..
Ոտքո՞վ ...
...

Սակայն ես հիմա կայարանում եմ, ու տրոյլեբուսների չէ, որ սպասում եմ ...
Ահա այդ նկարի կրկնօրինակը ... Չեմ հանի պայուսակիցս, որ չթրջվի..
Հիշում եք չէ՞... անձրևում է...

Կայարանը դատարկ է, որովհետև անձրևում է..
Մարդիկ չեն սիրում անձրևը չէ՞ ..
Տարօրինակ է ...

...
Մեր վերջին հանդիպումը վերջացավ... 
Չէ, որ տրոյլեբուսը սարգեցին ու որքան էլ դանդաղ շարժվեր՝ մենք տեղ հասանք ...
....

Ես հրաժեշտ տվեցի քեզ հենց նույն կայարանում, որտեղ հիմա անձրևում է ....

....
Ես ոչ մի տեղ չեմ մեկնում...
Քայլում եմ դատարկ կայարանով ... 

Հանգստություն...

.....
Վաղը կճշտեմ արդյո՞ք տրոյլեբուսներ դեռ կան ..
Որ երբ վերադառնաս, նրանցով երթևեկենք...

Անձրևը ուր որ է կդադարի...
Բայց վերնաշապիկս ամենևին մտադիր չէ վերջ տալ այդպիսի ջերմ գրկախառնությանը...