00:59 , 22 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ամռան սկզբին Ջեսիքա Սիմփսոնը երկրորդ անգամ մայր է դարձել՝ լույս աշխարհ բերելով որդուն՝ Էյս Նութին: Այժմ փոքրիկը 3 ամսական է, իսկ նրա հայտնի մայրիկը սկսել է զբաղվել իր կազմվածքով և քննարկել առաջիկայում կայանալիք հարսանիքը: Դերասանուհին մտադիր է շտապել:
Ինչպես հայտնել են աստղի շրջապատում գտնվող անձինք՝ նախապատրաստական աշխատանքները շատ արագ են ընթանում: Ջեսիքան և Էրիկը նախատեսում են համեմատաբար համեստ արարողություն, որին հրավիրված կլինի մոտ 75, առավելագույնը՝ 100 հյուր: Հնարավոր է, արարողությունը տեղի ունենա նրանց տանը:
Դրանից հետո ամուսինները կմեկնեն Հավայան կղզիներ՝ մեղրամիսի: