00:45 , 22 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Կանադացի գիտնականները պարզել են, որ եթե երեխան ստում է, ապա ծնողներն իրականում պետք է գոհ լինեն, քանի որ դա լավ նշան է:
Իհարկե, եթե երեխան միշտ ստում է, դա վտանգավոր է և հոգեբանին դիմելու կարիք կա: Իսկ եթե խոսքն առանձին դրվագների մասին է, ապա ծնողները մտահոգվելու պատճառ չունեն: Փորձագետներն ապացուցել են, որ եթե երեխան կարող է ճիշտը չասել, նշանակում է՝ նրա զարգացումը տեղի է ունենում առանց նորմայից շեղվելու:
Փորձաքննությունն ապացուցել է, որ նման դեպքում երեխան «մտքով աճում է», և նրա գիտակցությունն ավելի հստակ է դառնում:
Այս մասին հաղորդում է Raut.ru կայքը: