Ամուսինների՝ միմյանց նմանվելու գաղտնիքը


00:13 , 22 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ելիի համալսարանի գիտնականները կարողացել են պարզել, թե ինչու են որոշ ժամանակ անց ամուսինները նմանվում միմյանց: Նրանք արտաքին տեսքով նմանվում են նաև այն դեպքերում, երբ մինչև ամուսնությունը բոլորովին միմյանց նման չեն եղել:

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ որքան բարեկեցիկ և երջանիկ է զույգի կյանքը, այնքան նրանք տարիների ընթացքում նմանվում են միմյանց: Իսկ այն ընտանիքներում, որտեղ ամուսինները հաճախ են վիճել կամ բաժանվել, ավելի քիչ են միմյանց նմանվել:

Հոգեբանները ենթադրել են, որ երկարատև համատեղ կյանքի ընթացքում ամուսիններին հատուկ է միմյանց կրկնօրինակելը, և այդ գործընթացը տեղի է ունենում գրեթե մշտապես:

Նկատելի են եղել նաև վատ սովորությունների նմանություններ, հաղորդում է InterNovosti-ն: