23:57 , 21 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Անկախության տոնը օրացույցի սիրված և սպասված տոներից է: Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակը: Թե ինչ են մտածում երիտասարդները անկախության մասին, և ինչ է այն նրանց համար՝ «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել երիտասարդներից:
Նրանց դիտարկմամբ՝ անկախությունն այն է, ինչ թույլ է տվել մեզ ապրել և մնալ հայ: Նրանցից մեկն անգամ ասաց, որ իր համար անկախության խորհրդանիշը հենց ինքն է, քանի որ կարող է անկախ երկրում ապրել և պահել իր ես-ը: մեկ այլ երիտասարդ հավելեց, որ անկախության խորհրդանիշն իր համար հայրենիքի սահմաններն են, որի մեջ է մտնում նաև Արցախ աշխարհը:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում: