Ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր, անհավանական է․ Սիմոնյանը արձագանքել է Սրբազանին


23:44 , 2 հոկտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է.

Ուղիղ եթերի ժամանակ ասել, որ գնում ես Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթեր ստանալու համար և ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր: Նման գրառում է արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ Հանրային Հ/Ը-ի եթերում ուղերձով դիմելու պահանջին։ 

Հիշեցնենք՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել է․ «Մենք ուղիղ եթերից հարցազրույց չենք ուզել, ուղիղ եթերից ուղերձ ենք ուզել, հարցազրույցի ժամանակը վաղուց անցել է»։