Արևմուտքի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը կրում է ապակայունացնող բնույթ. Զախարովա


21:23 , 2 հոկտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանին տրամադրվող դրամական օգնության ավելացումը հաստատում է Հայաստանում արեւմտյան երկրների գործունեության ապակայունացնող բնույթը։

«Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխարհի այլ երկրների միտումներն ու փորձառությունները, որտեղ արդեն նման փորձեր են իրականացվել։ Սրանից կարող են խուսափել նրանք, ովքեր ազգային ուղղվածություն ունեցող քաղաքականություն են վարում, պատմություն գիտեն և առաջնորդվում են ազգային շահերով»,- ասել է նա։