Անկախ Հայաստանի առաջին ձեռքբերումը անկախության սերունդն է. կարծիքներ


23:28 , 21 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Անկախ Հայաստանի առաջին ձեռքբերումը անկախության սերունդն է, որը ծնվել է անկախ Հայաստանում և պիտի շարունակի զարգացնել մեր երկիրը: Tert.am-ի հետ զրույցում խոսելով անկախության ձեռքբերումների մասին՝ ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:


«Ես կարծում եմ, որ մենք այնքան էլ լուրջ չենք վերաբերվում անկախությանը, բայց դարերով սպասված երազանքը պետք է շատ գնահատես ու պաշտպանես: Ձեռքբերումները շատ են, պարզապես դրանք աստիճանաբար են եղել, իսկ սպասումները ավելի շատ են եղել: Շատ կուզենամ, որ անկախ Հայաստանը լինի զարգացող, առաջադեմ և նայի միշտ առաջ՝ հիշելով իր անցյալը»,- ասաց նա:


Հարցին, թե իր կարծիքով հայ ժողովուրդը այսօր իսկապե՞ս տոնում է անկախության ձեռքբերումը, պատգամավորը պատասխանեց, որ նրանք, ովքեր գնահատում են անկախությունը, անպայման տոնում են:


«Մենք պետք է մեր երեխաների մեջ սերմանենք հարգանք՝ պետության, ազատ անկախ երկրի հանդեպ, որ կարողանանք նաև ուրախանալ: Շատ կարևորում ենք, որ երեխաները նույնպես մասնակցեն տոնին»,- ասաց նա


Շախմատիստ, օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանն էլ ընդգծեց, որ եթե մյուս բոլոր ոլորտները 22 տարիների ընթացքում մոտենային շախմատային հաջողություններին, մեր երկիրը շատ ավելի լավ վիճակում կլիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ