22:59 , 21 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Առնվազն 8 հազար մարդ է դուրս եկել Էդինբուրգի փողոցներ՝ Շոտլանդիան Բրիտանիայից առանձնանալու օգտին երթի: Այս մասին տեղեկացրել է քաղաքային ոստիկանությունը:
Ընդ որում՝ կազմակերպիչների տվյալներով, կայանալիք հանրաքվեին ընդառաջ տեղի ունեցած արարողություններին 20-30 հազար մարդ է մասնակցել:
«Անկախությանը կողմ քվեարկիր» ցույցին մասնակցել են ինչպես քաղաքական կազմակերպությունների անդամներ, այնպես էլ Շոտլանդիայի շարքային քաղաքացիներ: Զանգվածային ցույցը տեղի է ունեցել Էդինբուրգի կենտրոնում, որտեղից էլ ցուցարարները շարժվել են դեպի շոտլանդական խորհրդարան:
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն նշանակված է 2014թ. սեպտեմբերի 18-ին: