22:46 , 21 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ջուլիա Ռոբերթսի քույրը 7days-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նրա աստղային քույրը լավ չի տեսնում:
«Ջուլիան շատ սիրունիկն էր, և դպրոցում բոլորը սիրում էին նրան, չնայած նրա մեկ աչքը գրեթե չի տեսնում,- հիշում է Նենսին:- Ինչ թաքցնեմ, քույրս մեկ աչքով կույր է: Նրա այդ հիվանդությունը բնածին է: Սակայն ես մանրամասները չգիտեմ, մայրս գիտի»:
Դերասանուհու քույրը պատմել է, որ Ջուլիան միշտ երազել է փառքի մասին և մանկուց երազել է անասնաբույժ կամ լրագրող դառնալ, սակայն համառորեն դերասանի կարիերա է կառուցել: Հնարավոր է, որ դրա պատճառը նրա բնավորությունն է: «Երբ դպրոցի սպորտային թիմի մարզիչն ասաց, որ Ջուլիան երբեք չի կարող թենիս խաղալ, քույրս նրան հակառակվելու համար սովորեց և հիանալի թենիսիստուհի դարձավ: Եվ հիմա էլ շատ լավ է խաղում»,-ասել է Նենսին:
Ավելի ուշ դերասանուհին սովորել է ընդունել ինքն իրեն անպիսին, ինչպիսին կա, և խնդիրները ընտանիքից չթաքցնել: «Հիշո՞ւմ եք քրոջս առաջին ամուսնու՝ Լայլ Լովետայի «Միաչքանի Ֆիոնա» երգը: Ֆիոնան Ջուլիայի երկրորդ անունն է, և Լայլը այդ երգը հենց նրան է նվիրել»,-պատմել է Ռոբերթսի կրտսեր քույրը: