23:51 , 1 հոկտեմբեր, 2024
Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարության բոլոր ստորաբաժանումներն ու կազմավորումները «բարձր պատրաստվածության վիճակում են՝ թագավորության անվտանգությանն ու կայունությանը սպառնացող ցանկացած փորձին դիմակայելու համար», հայտնել է CNN-ը։
«Գերագույն հրամանատարությունն ուշի-ուշով հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և անհրաժեշտ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել՝ սահմանային ճակատներում առաջնագծի ստորաբաժանումներ ստեղծելու և աջակցելու համար՝ հայրենիքը պաշտպանելու համար»,-ասվում է Հորդանանի ԶՈՒ հայտարարության մեջ: