Ինչպե՞ս` նիհարել առանց դիետաների


21:59 , 21 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ գիտնականները հատուկ «դիետա» են մշակել. «Նիհարել, ոչինչ չանելով»: Հետևելով այս «դիետային», դուք ստիպված չեք լինի ամբողջությամբ զրկվել ձեզ սիրելի ուտեստներից: 

Հետազոտությունը, որն անցկացվել է մի քանի ամիսների ընթացքում, թույլ է տվել կազմել «դիետայի» հիմնական կանոնները. 

• սնվել հարկավոր է սեղանի շուրջ և սպասքի միջոցով, քանի որ դա դանդաղեցնում է սնունդն ընդունելու ընթացքը

• նախաճաշը պետք է տևի մեկ ժամ, իսկ արթնանալուց հետո պետք է որևէ տաք ուտեստ ուտել

• նախապատվությունը տվեք առողջ սնունդին

Այս պայմաններին հետևելու դեպքում, հնարավոր է, առավելագույնը 25 օրվա ընթացքում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Անհրաժեշտ է նաև խուսափել սթրեսից, օրվա ռեժիմի փոփոխությունից, աշխատավայրում լարվածությունից, մոռացկոտությունից ու անուշադրությունից: Այս ամենը խոչնդոտում են նիհարելու պրոսեցին: 

Այլ պայմաններ ևս կան, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից: Սկզբի համար ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք ուտում:

• սեղանի շուրջ սնվելու ընթացքում որևէ այլ բանի վրա մի կենտրոնացեք, գիրք կարդալ, հեռուստացույց դիտել և այլն, միայն այս դեպքում է ուղեղը ժամանակին հասկանում, որ օրգանիզմը հագեցել է

• թույլատրվում է ուտել քաղցեղեն: Խուսափեք էժանագին աղանդերից, դրանք վնասակար նյութեր են պարունակում

• խուսափեք պատրաստելու ընթացքում ճաշատեսակը համտեսելուց

Ոչինչ չանելով սնվելու ևս մեկ մեթոդ՝ նյութափոխանակությունը արագացնելու շնորհիվ. 

• 7-10 օր հաճախեք բաղնիք կամ սաունա

• պարբերաբար օգտագործեք կոճապղպեղ

• նախապատվությունը տվեք կանաչ թեյին

• պատրաստեք չափավոր կծու ուտեստներ

Ինչպես տեսնում եք պայմանները իրագործելի են, իսկ արդյունքը երկար սպասել չի տա: