22:12 , 21 սեպտեմբեր, 2013
Ladynews.am-ը գրում է.
Շատ աղջիկների համար առաջինը տղամարդուն սիրո խոստովանություն անելը որևէ խնդիր չէ, բայց սա, որպես կանոն, վերաբերում է այն աղջիկներին, ովքեր վստահ են մերժում չի լինի: Իսկ նրանք, ովքեր թեկուզ մի գրամ կասկած ունեն, որ սիրելին կարող է մերժել, սովորաբար նստում են տանն ու արցունքով ծածկում բոլոր բարձերը, մինչ դեռ գործել է պետք…
Իհարկե, պետք չէ միանգամից գնալ նրա մոտ ու խոստովանել. չէ՞ որ կան բազմաթիվ միջոցներ, որ կօգնեն Ձեզ հասկանալ անտարբեր է նա, թե ոչ: Օրինակ զրուցեք նրա հարազատների կամ ընկերների հետ: Առավել «ազնիվ» որպես կանոն լինում են փոքր քույրերը: Եթե Ձեր ընտրյալը փոքր քույր ունի, ապա հաշվի առեք, որ նա արդեն վաղուց նկատել է սիրելի եղբայրիկի սիրելի աղջկան, նա դա անմիջականորեն կպատմի Ձեզ: Ստուգելու ևս մեկ արդյունավետ տարբերակ կա: Որսացեք նրա հայացքը և փորձեք պահել կոնտակտը, եթե նա սահուն չանցնի Ձեր վրայով, այլ շարունակի նայել ուղիղ Ձեր աչքերին թեկուզ երկու-երեք վայրկյան, ապա մեծ է հավանականությունը, որ Դուք նրան հետաքրքրում եք: Նրա հետ զզրուցելիս կարող եք բացահայտ ֆլիրտի գնալ: Օրինակ սկսեք խաղալ մազերի հետ, եթե նա անտարբեր չէ, ապա անմիջապես կորսա պահը, կժպտա և գուցե մի քիչ ավելի կմոտենա Ձեզ:
Ստուգելուց հետո էլ հապաղել պետք չէ, եթե կա անգամ փոքր շանս, այն պետք է օգտագործել:
• Ընտրեք պահը: Պարտադիր է, որ խոսոտվանելու պահին դուք երկուսով լինեք: Տղաները հաճախ պատրաստ են զոհել երջանկությունը, միայն թե ծիծաղելի չերևան ընկերների աչքին: Հենց որ միայնակ մնաք, ուղղակի ասեք. «Դու ինձ շատ ես դուր գալիս»:
• Եթե պահը ինքն իրեն չի ստեղծվում, նախաձեռնությունը Ձեր ձեռքը վերցրեք: Զանգեք նրան և ասեք. «Արի գնանք կինո»: Ի վերջո մի քանի անգամ ավելի հեշտ է տանել «Չեմ ուզում քեզ հետ կինո գալ» արտահայտությունը, քան «Իսկ դու ինձ դուր չես գալիս»-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ