Պերուի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսն ազատվել է աշխատանքից մանկապղծության պատճառով


21:52 , 21 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Պերուի հռոմեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Գաբինո Միրանդան ազատվել է աշխատանքից` ենթադրաբար, մանկապղծության պատճառով. գրում է BBC-ն:

Եկեղեցին ոչ մի կերպ չի մեկնաբանում Միրանդային աշխատանքից ազատելու պատճառները, սակայն Պերուի եպիսկոպոսներից մեկը բացատրել է այդ կադրային որոշումը Վատիկանի նոր քաղաքականությամբ՝ մանկապղծության նկատմամբ բացարձակ անհանդուրժողականությամբ:

Նախկին եպիսկոպոսի դեմ մեղադրանքները ստուգվում են Պերուի գլխավոր դատախազությամբ, սակայն «Օպուս Դեի» կաթոլիկ կազմակերպությունն արդեն հասցրել է հայտարարել, որ Գաբինո Միրանդան ամբողջովին հերքում է իր հասցեին հնչեցված մեղադրանքները: