Կկոցելը ակնոցի պես է գործում


21:46 , 21 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կարճատես մարդիկ ավելի լավ տեսնելու համար հաճախ կկոցում են աչքերը: Իրականում, ֆիզիոլոգիական տեսանկյունից, կկոցումն իրոք օգնում է թույլ տեսողություն ունեցող մարդկանց ավելի լավ տեսնել հեռու գտնվող առարկաները, քանի որ կկոցելը ակնոցի պես է գործում: 

Տեսնելու համար լույսը անցնում է աչքի միջով, որտեղ էլ հատուկ բջջիջների միջոցով ազդանշանների է վերածվում: Այդ ազդանշանները փոխանցվում են ուղեղին, որն էլ ընկալում է, և արդյունքում հայտնվում է տեսողությունը: Տարիքային կամ ժառանգական հիվանդությունների արդյունքում մարդու տեսողությունը վատանում է: Լավ տեսողությունը փոխհատուցելու համար ուղեղը վաղուց մտածել է կկոցելու գործողությունը, որը մենք մեխանիկորեն ենք անում, երբ ցանկանում ենք ինչ-որ բան ավելի լավ տեսնել: Երբ կկոցում ենք աչքերը, աչքի մկանների շնորհիվ աչքերի ձևը փոխվում է, որն օգնում է ավելի լավ տեսնել: Ակնոցի ապակիները նույնպես նման կերպ են աշխատում: