Երևանի և Հռոմի միջև ստորագրվել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր․ Ավինյան


22:36 , 30 սեպտեմբեր, 2024

Սիրելի երևանցիներ,
Երևանի և Հռոմի միջև այսօր ստորագրվեց «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիրը:
 Այս պատմական համագործակցությունը խորհրդանշում է մեր երկու հնագույն քաղաքների միջև դարավոր կապերի նոր փուլը։
 Համաձայնագիրը նպատակ ունի համագործակցության նոր հարթակ ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում՝ վերածելով մեր քաղաքների միջև եղած բարեկամական կապերը։