19:59 , 21 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Անկախության հռչակումը հայ ժողովրդի երազանքներից մեկն էր, որն իրականացավ 22 տարի առաջ: Անկախության ձեռքբերումների, ինչպես նաև թերացումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց մեր համաքաղաքացների հետ:
Նրանցից ոմանց համար անկախությունը ուրախանալու առիթ է, որը հնարավորություն է տալիս խաղաղ ապրել: Ոմանք ընդհանրապես չցանկացան պատասխանել մեր հարցերին, իսկ մի քանի քաղաքացի նշեց, որ ավելի լավ կլիներ, եթե հայ ժողովուրդը իսկապես անկախ լիներ:
Նրանցից մեկն անգամ ասաց, որ մենք անկախ չենք կարող լինել, քանի դեռ ենթարկվում ենք Ռուսաստանի իշխանությանը, քանի դեռ երկրում թանկացումներ են:
Այնուամենայնիվ, մեր համաքաղաքացիները չհերքեցին, որ անկախությունը մեզ շատ բան է տվել, այսօր կա Հայաստան պետություն և այն պետք է պահպանել:
Մանրամասները դիտեք տեսանյութում: