Հայտնի է, թե երբ Շչեսնին կկարողանա խաղալ Բարսելոնայում


11:52 , 30 սեպտեմբեր, 2024

Armsport.am-ը գրում է․

Diario Sport պարբերաանի հաղորդմամբ Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին այսօր՝ սեպտեմբերի 30-ին կարիերան ավարտելուց հետո առաջին անգամ կվերսկսի մարզումները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Շչեսնիի նպատակն է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել մինչև միջազգային դադարի ավարտը: Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածիի, ապա Հանս-Դիտեր Ֆլիկը փորձառու դարպասապահի վրա կկարողանա հույս դնել արդեն հոկտեմբերի 20-ին կայանալիք «Սևիլյայի» դեմ խաղում։

Հիշեցնենք, որ 34-ամյա դարպասապահը այս տարվա օգոստոսին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Հեռանալուց առաջ վերջին 7 տարիներին նա խաղացել է «Յուվենտուսում»։