Քիմիական զենքը արգելող կազմակերպությունը հաստատել է Սիրիայի ամբողջ զինանոցը ստանալու մասին տեղեկատվությունը


19:46 , 21 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քիմիական զենքը արգելող կազմակերպությունը այսօր հաստատել է Սիրիայի իշխանություններից երկրի քիմիական ամբողջ զինանոցը ստանալու մասին տեղեկատվությունը, տեղեկացրել է ИТАР-ТАСС-ը:

Կազմակերպության գործադիր խորհրդի՝ սեպտեմբերի 22-ին նշանակված նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: Նոր ամսաթվի մասին լրացուցիչ կհայտարարվի: Հանդիպմանը ծրագրվում է քննարկել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածության իրականացման ուղիները: