Ինչպե՞ս են աստղերը շնորհավորել ՀՀ անկախության օրը ֆեյսբուքում


19:32 , 21 սեպտեմբեր, 2013

Այսօր Հայաստանի երրորդ  հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարելիցն է:

Ֆեյսբուքում նույնպես  իսկական տոնական տրամադրութուն է: Աստղերը միմյանց ու հասարակության անդամներին ջերմ շնորհավորանքներ են հղում` կատարելով ֆեյսբուքյան գրառումներ: ArmStar.am-ը ուշի ուշով հետևում է աստղերի ամեն մի քայլին:

Հաղորդավարուհի Լիաննա Տեր-Մինասյանն  շատ ակտիվ է ֆեյսբուքում: Նա բաց չի թողնում և ոչ մի առիթ: այսօր էլ Լիաննան հանդես եկավ շնորհավորական ուղերձով` «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության տոնի առթիվ»:

Երգչուհի Ջուսն, ինչպես միշտ, արտառոց կերպով է արտահայտում իր էմոցիաները` «Այոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո, Տոնդ շնորհավոր, Հայաստաաաաաաաաաաաաաաաան»:

Բոլոր շնորհավորանքներից կարելի է առանձնանել Արմեն Թադևոսյանի շնորհավորանքը, ով ծնողի նման վերլուծում էր փոքրիկ երեխայի՝  տվյալ պարագայում ազատ, անկախ Հայաստանի մեծանալը. «Կարծես երեկ լիներ` լրիվ փոքրիկ, ամբողջ օրը նվնվում, ուտել ուզում, չէր թողում, որ քնեինք, բայց այդ ամեն ինչի հետ մեկտեղ միշտ շրջապատված հոգատար ու հարազատ մարդկանցով, իսկ հիմա դու արդեն 22 տարեկան ես: ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ»:

ՊԱտանիները, ովքեր չեն գիտակցում անկախության գինը, քանի որ երբեք չեն տեսել դրա բացակայությունը, ևս ուրախ են անկախության 22 ամյակի առթիվ: Փոքրիկ երգչուհի Դալիթանֆեյսբուքյան իր էջում գրել է. « Ես հպարտ եմ որ ապրում եմ ազատ ու անկախ Հայաստանում, Տոնդ շնորհավո՛ր Հայաստան»:

Սոֆի Մխեյանն էլ այնքան է ոգեշնչվել այս տոնից, որ նրա մոտ առաջ են եկել սուր հայրենասիրական փիլիսոփայական մտքեր. «Տունս ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, Հիմքը՝Հավատն ու Սերը Տանիքը՝Եռագույն Անկախությունը »

Էռնա Էլիզբարյանը, չկարողանալով սպասել մինչև հերթական լրատավական թողարկումը, շտապել էր շնորհավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ. « Շնորհավոր Տոնդ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ ու շնորհավոր ձեր տոնը ԱՆԿԱԽ ՀԱՅԵՐ։ Ասում եմ այս խոսքերը ու սիրտս մի տեսակ գոռոզ հպարտությամբ է լցվում»:

Հայաստանի նկատմամբ իր սերն է արտահայտել նաև նորաթուխ մայրիկ Արուսիկ Մկրտչյանը` նույն ինքըDJ Vakcina-ն` «Հայեեեեեր, Շնորհավոր - I Love ARMENIA!»:

Առավել պաշտոնական գրառմամբ է հանդես եկել երգիչ Վարդան Սարգսյանը. «Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ; Ես համոզված եմ, մեզանից յուրաքանչյուրը սիրում է մեր հայրենիքը ու անձնվիրաբար պատրաստ է իր կյանքը, իր սիրտը տալ՝ հանուն Հայաստանի Հանրապետության»: Կարծես թե Վարդան Սարգսյանը նպատակ ունի ծառայել հայոց բանակում, կամ … աշխատանքի անցնել ՀՀ Պաշտպանության նախարարությունում:

Ինչևէ, Սիլվա Հակոբյանը հիշել էր հին հայկական հաղթական երգերից մի բառակապակցություն. «Շնորհավոր տոնդ իմ երկիր հայոց` Հայաստան»:

Շարունակությունը՝ այստեղ