Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը


11:56 , 28 սեպտեմբեր, 2024

Armlur.am-ը գրում է.

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Այդ մասին ArmLur.am-ին հայտնեց քաղաքպետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ Սուրբ Տրդատի բաց խորանում Մյուռոնօրհնության սուրբ արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 28-ին, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: