Աշոտ Մովսիսյանը դարձել է ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


19:22 , 27 սեպտեմբեր, 2024
Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյանը, երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք, նվաճել է բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում 208 կգ ծանրաձողը գլխավերևում պահելով` Մովսիսյանը դարձել է նաև փոքր բրոնզե մեդալակիր։