18:54 , 21 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Կահիրեում ՀՀ դեսպանություն է այցելել ԵԱՀ անցումային շրջանի Նախագահ Ադլի Մանսուրի անձնական ներկայացուցիչ Ահմադ Մենիսին, ով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին է փոխանցել երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են արտահայտել հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: