Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է


18:45 , 21 սեպտեմբեր, 2013

Ըմբշամարտ. Ալեքսանյանը կիսաեզրափակիչում էArmsport.am-ը գրում է.

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 

96կգ քաշային կարգում ելույթները հաջող սկսեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որի մրցակիցը 1/16-րդ եզրափակիչում Իրանի ներկայացուցիչ Մահդի Ալիյարիֆեյզաբադին: Ալեքսանյանը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ մրցեց բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևի հետ և վստահ հաղթանակ տոնեց 8:0 հաշվով` դուրս գալով քառորդ եզրափակիչ:

Այստեղ Արթուրը մրցեց Ղազախստանը ներկայացնող Յերուլան Իսկակովի հետ:Հայ ըմբիշի առավելությունը կրկին բացահայտ էր և նա հաղթեց 7:0 հաշվով` նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր: Եզրափակչի համար Ալեքսանյանը մրցեց հունգարացի Բալաշ Կիսի հետ:

Հայ ըմբիշից ընդամենը 1 րոպե պահանջվեց հունգարացուն պարտություն մատնելու համար: Արթուրը հաղթեց 9:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ: