Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Ջո Բայդենի հետ


23:28 , 26 սեպտեմբեր, 2024
Սպիտակ տանը մեկնարկել  է ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Բայդենն ասել է, որ մտադիր է հանդիպմանը քննարկել Զելենսկու բերած «հաղթական ծրագիրը»։
Նա նաև հայտարարել է ռազմական օգնության նոր փաթեթի մասին։