17:33 , 21 սեպտեմբեր, 2013Այս յուրօրինակ մեքենայի տերը հաստատ ինչ-որ բան ունի թաքցնելու, այլապես ինչո՞ւ պետք է այն ամբողջովին ծածկեր բիզոնի կաշվով:
Ռուսական հեչբեկը ամբողջովին` կառավարման վահանակից մինչև նստատեղերն ու դրա կաղապարը, ծածկված է կաշվով: Մեքենայի տերը Մաքսիմ Սարմատովն է, ով այնքան էր տարվել իր անսովոր նախագծով, որ որոշել է կաշվով պատել նույնիսկ մեքենայի շարժիչը, որը հատուկ մշակված է այնպես, որպեսզի շարժիչը պաշտպանի գերտաքացումից:
Նա այժմ փորձում է վաճառել իր մեքենան ռուսական «Ավիտո» կոչվող ավտոշուկայում 40 միլիոն ռուբլիով:



Ըստ Սարմատովի, նա նույնիսկ հատուկ մասնագետներ է վարձել Կենտրոնական Արևելքից կաշվի վրա հատուկ գեղեցիկ փորագրություններ անելու համար:
Նստատեղերի վրա մորթի է ամրացված դրանք ավելի հարմարավետ դարձնելու համար, ինչպես նաև ձմռանը ուղևորներին երկար ճանապարհորդությունների ժամանակ տաքությամբ ապահովելու համար:

Ինչպես երևում է, մեքենան անթերի վիճակում է, քանի որ դրա տերը այնքան վստահ է կաշվի դիմացկունության վրա, որ անժամանակ երաշխավորում է դրա համար:
Մեքենան հագեցած է 2.5 լիտր տարողունակությամբ շարժիչով, ավտոմատ փոխանցման համակարգով, ղեկը գտնվում է մեքենայի աջ հատվածում: Մեքենան անժամանակ երաշխիք ունի դրա տիրոջ կողմից:





Ուղղակի, որպես հավելում նշենք, որ բիզոնը Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի մշակույթներում խորհրդանշական դեր ունի և օգտագործվում է պաշտոնական կնիքներում, դրոշներում և տարբեր լոգոներում: Այսօր մոտ 500.000 բիզոններ կան աշխարհում, որոնք մոտ 4000 անձնական ռանչոներում են ապրում և միայն 150.000 բիզոններ կան, որոնք համարվում են վայրի ու ապրում բնության մեջ Հյուսիսային Ամերիկայում:
