18:07 , 25 սեպտեմբեր, 2024
Սիրելի՛ տնօրեններ և ուսուցիչներ, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ ձեր կողմից բարձրացվող հարցերը քննարկելու և պարզաբանելու նպատակով տեղի կունենա առցանց հանդիպում:
Հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կպատասխանեն վերոնշյալ խնդիրներին վերաբերող ձեր բոլոր այն հարցերին, որոնց բախվել եք ուսումնական գործընթացի ժամանակ:
Հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:30-ին, առցանց հարթակում հետևյալ
հղմամբ: