Աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանի հաղթական մեկնարկը


16:59 , 21 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

84 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով:

Մանուկյանը 1/16 եզրափակիչում 9:0 հաշվով ջախջախեց Եգիպտոսը ներկայացնող Մոհամեդ Էլսալամին: