16:53 , 21 սեպտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
96կգ քաշային կարգում ելույթները հաջող սկսեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որի մրցակիցը 1/16-րդ եզրափակիչում Իրանի ներկայացուցիչ Մահդի Ալիյարիֆեյզաբադին: Ալեքսանյանը հաղթեց 3:1 հաշվով և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ կմրցի բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևի հետ: