20:11 , 21 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Միացյալ Թագավորությունում նորովի են նայում աղբին: Դիզայներ Քևին Մակլաունը իր համար տուն է կառուցել այն իրերից, որոնք մյուսները համարել են անպիտան ու դեն են շպրտել:
Նա լոգանք է ընդունում հին հեռախոսային խցիկում, պատուհանների փոխարեն տեղադրել է հին ինքնաթիռների պատուհաններ, իսկ հին սայլակներից՝ գրիլ-վառարան,- հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Այսպես՝ դիզայները, որը Մեծ Բրիտանիայում հայտնի է իր բարձրտեխնոլոգիական ու բավական թանկ մտահղացումներով, ցանկացել է ցույց տալ, որ սեփական տունը ոչ միշտ թանկ արժե։ Նման տուն կառուցելու համար նա ոգեշնչվել է Հնդկաստանի հյուսիսի խարխուլ տներից: