Բեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի
22:56 , 21 սեպտեմբեր, 2024
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Մինչ այդ հաղորդվում էր 31 զոհի և 68 վիրավորի մասին: