20:34 , 21 սեպտեմբեր, 2024
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ։ Լատվիայի ԱԳՆ-ն շնորհավորական ուղեձը հրապարակել է «X»-ի իր միկրոբլոգում։ «Լատվիան իր ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներն է հղում Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում ենք ձեզ խաղաղություն և բարգավաճում և ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդումը»,- նշված է Լատվիայի ԱԳՆ-ի ուղերձում։