Ջրի պղտորման հետևանքով կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը


22:02 , 20 սեպտեմբեր, 2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ջրի պղտորման հետևանքով, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 21:00-ից սկսած կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։