Կիևը կկրճատի ռուսական գազի ներմուծումը, եթե ՌԴ-ն չվերանայի պայմանագիրը


15:17 , 21 սեպտեմբեր, 2013

Կիևը կկրճատի ռուսական գազի ներմուծումը, եթե ՌԴ-ն չվերանայի պայմանագիրըPanorama.am-ը գրում է.

Ուկրաինան կշարունակի կրճատել Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալները, եթե չփոխվեն 2009 թ.–ին կնքված պայմանագրի պայմանները, որոնք Ուկրաինայի ներկայիս կառավարությունը արդարացի չի համարում: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

«Վերջին 2,5 տարիների ընթացքում Ռուսաստանից ներմուծվող գազի ծավալները 2,5 անգամ կրճատել ենք, եթե չվերանայվի պայմանագիրը, կշարունակենք կրճատել»,- ասել է Ուկրաինայի վարչապետը:

Ըստ աղբյուրի` Ազարովի կարծիքով` դրանից կտուժի և Ռուսաստանը, որ կկորցնի խոշոր գնորդի, և Ուկրաինան, որ ստիպված կլինի գազի նոր մատակարար փնտրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ