14:58 , 21 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում հայաստանյան բանկերը տրամադրել են մոտ 34.3 մլրդ դրամի վարկեր, իսկ դոլարային վարկերը կազմել են 32.7 մլն դոլար: Ստացվում է, որ նորից դրամային վարկերը շաբաթական կտրվածքով առաջ են անցել դոլարայիններից, այս անգամ ավելի քան 2.5 անգամ:
Սա պայամանավորված է ոչ թե դրամային վարկերի ավելացմամբ, այլ դոլարային վարկերի նվազմամբ: Ըստ Կենտրոնական բանկի սեպտեմբերի 9-15-ը, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը պահպանել են գրեթե նույն մակարդակում, բայց կրճատել են դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը:
Դոլարային վարկերի կրճատումը կարող է պայմանավորված լինել դոլարի կայուն թանկացմամբ, քանի որ, եթե թանկանում է դոլարը, պարզ է , որ ավելանում է նաև վերցված վարկը: Ի դեպ սեպտեմբերի 17-ից 20-ը բանկերը դոլարը գնել են միջինը 407 դրամ 61 լումայով, վաճառել՝ 409 դրամով: