Խըլվըըըլամ քո դո-շին


18:45 , 2 փետրվար, 2012

Պուծին սիրողին` օտարամոլ կկոչեն, իսկ ժամանակին օտարալեզու դպրոց ընտրելը` ընտրության հնարավորություն
Խեղճ նիկողոսյան. վարչապետի օտարալեզու դպրոցներին կողմ 70 %-ի վրա էր հույսը։ Էլ չգիտեր, որ անժելացավը ջրբաժան է դարձել։  

Խնդալու է։ Էս ինչ խնդալու է էս իրարանցումը նիկոսյանով-նիկողոսյանադեմով։ 

Ես ելնեմ երանի տի տամ նրանց, ովքեր ամեն օր են ապրում, ոչ թե` ըստ իրավիճակի ու ուրիշներին կոչ անելով։ 

Նոյյան- Տապան կառուցողներիս նայեք կամ. Դուք հըլը Սոդոմ-Գոմորից դուրս եկեք։

Ոչ մի քաղաքապետ կամք չունի՞՞՞ Երևանը փակելու, ոչ թե` ԱՅՍ «համաչափ զարգացումն ապահովելու»։
Ըհը` ես հասարակական պահանջն ու հարցի հնչեղությունը իմ բաժնով ապահովում եմ։

Ժամանակին Հայաստանը երկրորդ, երրորդ ու այլ զարգացող քաղաքներ ուներ. դեմք ունեին այդ քաղաքները` ամեն մեկը` իրարից տարբեր։ 

Հիմա` մի Հայաստան- Երևան-մի Նոյյան Տապան։ Ագռավին բաց են թողել, ետ չի գալիս... Եթե նույնիսկ այս տապանը նիկողոսյանի համազգային կատակի մաս լիներ, մեկ է` ասել եմ` անեկդոտները ամենալավն են ցցնում ազգի արժեքներն ու չարժեքները։
Շարունակությունն՝ այստեղ