21:09 , 19 սեպտեմբեր, 2024
Արցախից միայն Եռաբլուրի շիրիմները մնացին ու այդ շիրիմների վրա Արցախի բարբառով լուռ սգացող մարդիկ:
Անցած տարի արցախցուն պարզապես իր տնից չհանեցին. դա միայն նյութականի կորուստ չէր: Արցախցուն իր արմատներից կտրեցին: Այն արմատներից, որոնք նրանց ուժ էին տալիս:
Անցած տարի այս օրերին զոհված տղերքը բառի ուղիղ իմաստով կռվեցին մինչև վերջին շունչն ու փամփուշտը: Պայքարեցին իրենց հայրենի հողում ապրելու համար: Կռվեցին ու զոհվեցին բոլորի լուռ հայացքների ներքո:
Արցախն ուժեղների հող էր: Արցախի համար ընկած տղերքն էլ ամենահզորն էին: Հավերժ փառք ու խոնարհում ձեզ...