ՀՀ-ում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը


17:36 , 18 սեպտեմբեր, 2024

Pastinfo.am-ը գրում է․

«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կալանավորվել է։

Իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում իշխանության յուրացման նախապատրաստման գործով։ Այս մասին գրել է «Փաստինֆո»-ն:

Հիշեցնենք, որ ՔԿ-ի հաղորդմամբ, բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք. 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են: