Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին


14:52 , 18 սեպտեմբեր, 2024

Azatutyun.am-ը գրում է.

Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։

«Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», - հայտարարում են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։

Հայաստանի կառավարությունից առայժմ չեն արձագանքել այս մասին «Ազատության» հարցերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: